211652_close_icon
views-count1336 դիտում article-date 21:12 03-01-2023

Երևանի պարեկները դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը հայտնաբերել են 2658, Շիրակի և Լոռու պարեկները՝ 1624 խախտում

Երևանի պարեկները դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2658 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 160 մեքենա։ Տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 58, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 128, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39 իրավախախտումներ։ 161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 273-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 70-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 58 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1624 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 94 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 32, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 111 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 16, չամրակապված վարելու՝ 40, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 21, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 3 իրավախախտումներ։ 85 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 292-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 16-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկել 13 անձ։

Նմանատիպ նյութեր