2513 դիտում
12:03 03-01-2023
Հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը դարձել է 20 տոկոս
2023 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը նվազել է ու դարձել 20 տոկոս։ Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող պետական հարկ է։ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Ընդ որում, անհատ ձեռնարկատերերը և նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք, եկամտային հարկ վճարողներ են համարվում միայն անձնական եկամուտների մասով: Տեղեկացնում է ՊԵԿ-ը։
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում նրանք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Դրանից բացի, ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում Հայաստանում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատողները:
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, վերը նշված կարգավորումներին համապատասխան, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:
Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես համախառն եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերություն։

Նմանատիպ նյութեր
3990 դիտում
08:33 10-10-2015
Հարկային նոր օրենսգրքով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս. «ՀԺ»
Այս բաժնից
595 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
898 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1930 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է