3789 դիտում
08:33 10-10-2015
Հարկային նոր օրենսգրքով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրել է հոկտեմբերի 8-ին կառավարության հաստատած Հարկային օրենսգքրի մասին.
«ՀՀ հարկային նոր օրենսգրքով Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 20 տոկոս։ Այս պահին գործող օրենքով եկամտային հարկի նվազագույն դրույքաչափը սահմանված է 24,4 տոկոս և ունի պրոգրեսիվ բնույթ։
Այսինքն գործող օրենքով որքան մեծ են եկամուտները, այնքան ավելի շատ է եկամտային հարկ գանձվում։ Այսպես, եթե անձի եկամուտը ամսական մինչև 120 հազար դրամ է, ապա նրանից գանձվում է եկամտի 24.4 տոկոսը։
Եթե 120 հազարից 200 հազար դրամ է, ապա նրանից գանձվող եկամտային հարկի դրույքաչափը մեծանում Է։ Եթե եկամուտները գերազանցում են 200 հազար դրամը, ապա եկամտային հարկի դրույքաչափը Էլ ավելի Է մեծանում։ Հարկային նոր օրենսգրքի նախագծով, որը արժանացավ կառավարության հավանությանը, եկամտային հարկի դրույքաչափը նույնն է բոլորի համար՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողն Էլ Է վճարելու 20 տոկոս, 10 միլիոն աշխատավարձ ստացողն Էլ»։
Նմանատիպ նյութեր
2345 դիտում
12:03 03-01-2023
Հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը դարձել է 20 տոկոս
Այս բաժնից
412 դիտում
07:40 25-04-2024
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
712 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»