211652_close_icon
views-count10472 դիտում article-date 10:13 27-01-2023

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել ՎԱԶ 2108-ում, ժամանել են հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 60 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի ու Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Խաչատրյանն ու պարեկ Նորայր Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան աշխատեն։ 

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Հարություն Պ-ին պատկանող ՎԱԶ 2108 մակնիշի ավտոմեքենայում։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր