211652_close_icon
views-count2486 դիտում article-date 20:54 01-01-2023

Ձմեռը որքան էլ դաժան լինի, միևնույն է` գարունը կգա. Արտակ Բեգլարյան

Անկախ ամեն ինչից՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ, ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և հավելել.
«Ճգնաժամերն ու դժվարությունները նաև ծնում են հնարավորություններ՝ ինքդ քեզ ու միջավայրդ ճանաչելու, ուժեղանալու, կատարելագործվելու, իրական արժեքները գնահատելու, համախմբվելու, պայքարելու…

Թո՛ղ այս տարին լինի բոլոր հնարավորությունների արդյունավետ իրացման տարի բոլոր մակարդակներում՝ անհատից մինչև պետություն:

Հատուկ սերս ու մաղթանքներս Արցախում պայքարող մեր բոլոր հայրենակիցներին:
Ձմեռը որքան էլ դաժան լինի, միևնույն է` գարունը կգա, սակայն անհրաժեշտ է պատշաճորեն դիմակայել ձմռանը և պատրաստվել գարնանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր