211652_close_icon
views-count3245 դիտում article-date 21:48 30-12-2022

«Դուք լարվածությունը թուլացնում եք, որովհետեւ՝ թշնամին գիտի՝ դուք այստեղ եք». Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին: Նախագահին ուղեկցել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:

Ողջունելով զորամասի անձնակազմին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:

Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Մենք առանձնակի հպարտանում ենք ձեզանով, մենք՝ նկատի ունեմ և իշխանությանը, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, մեր գործով ենք զբաղված, որովհետև գիտենք, որ դուք՝ ձեր ուժով, ձեր կամքով, կատարում եք հայրենիքի հանդեպ ստանձնած ձեր պարտավորությունները, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքացիական կյանքում կատարել մեր պարտականությունները:

Իսկ բոլորիս նպատակը մեկն է՝ հզորացնել մեր երկիրը, ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի որևիցե մեկի մտքով չանցնի ոտնձգություն թույլ տալ մեր երկրի նկատմամբ: Դժվար տարի է եղել, բարդ տարի է եղել, ցավոք սրտի, կորուստներ ենք ունեցել, անդառնալի կորուստներ, փառք մեր, ձեր զոհված ընկերներին, բայց այդ ամենը մի նպատակ է ունեցել. թշնամուն չթողնել մտնել մեր երկիր»:

Զորամասից հետո նախագահն այցելել է սահմանային դիրքեր, ծանոթացել վերջիններիս կահավորմանն, ընդհանուր իրավիճակին և զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր