84207 դիտում
11:29 30-12-2022
Կրակոցներ Երևանում․ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխվել գնդապետի որդին․ դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակ, արնանման հետքեր․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ են հնչել։ Նույն ժամին ահազանգ է հնչել նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայություն, որ նշված վայրում կրակոցներ են հնչել և կա վիրավոր քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները՝ գնդի հրամնատաար Անդրանիկ Իսախանյանի, 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։
Տեղում 1-ին վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանը, պարեկ Նվեր Մուրադյանն ու կրտսեր պարեկներ Հրանուշ Խաչատրյանն ու Արսեն Մովսիսյանը սահմանազատել են տարածքը, տեղում կատարել ուժեղացված ծառայություն։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Լսեցինք շտապօգնության ու պարեկների ավտոմեքենաների ձայնային ազդանշանները ու տեսանք, որ պարեկները արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից վիրավոր մի քաղաքացու իջեցրեցին և վազելով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։
Բժշիկներն էլ տեղում բուժօգնություն ցուցաբերեցին ու վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց։ Հետո տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ, պարեկներ մտան բակ ու պարեկները սկսեցին լենտով փակել այդ հատվածը»։
Ահազանգով ժամանել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ ավագ քրեական փորձագետ Տիգրան Իսկանդարյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի և ավագ քննիչ Վահե Զարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Ն․-ն, ում մարմնի վրա առկա է եղել 10-ից ավելի սուր կտրող-ծակող գործիքով ստացած բազմաթիվ հարվածի հետքեր։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկան, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորի հայրը ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանն է, ով աշխատել է նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, և նրա մասին դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ գուցե տղայի հետ հաշվեհարդար են տեսել հոր պատճառով, ով բազմաթիվ քաղաքացիների խոշոր չափի գումարներ է պարտք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 298+
298+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9630 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին