211652_close_icon
views-count55675 դիտում article-date 11:39 30-12-2023

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Վեդի քաղաքում Toyota Belta-ով բախվել է էլեկտրասյանը, ապա բախվել եղևնիներին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Խոսրով Աղաբեկյանը իր վարած Toyota Belta մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու օղակաձև հատվածում տեղադրված եղևնիներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ․ Աղաբեկյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի թիվ 26-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և քննիչ Աննա Հակոբյանի գլխավորությամբ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նա զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Լուսանկարները՝ Գևորգ  Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր