1215 դիտում
16:10 28-12-2022
Պրոբացիայի ծառայության և ՊԵԿ-ի միջև տվյալների փոխանակումն ավտոմատացվել է
Արդարադատության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ գործարկվել է էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալու Պրոբացիայի ծառայության և հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման գործընթացն իրականացնել ավտոմատացված եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու, փաստաթղթաշրջանառության կրճատման և ժամանակ խնայելու արդյունավետ միջոց է:
Ստեղծված էլեկտրոնային հարթակը երկու կառույցների իրավասության շրջանակում կոչված է իրականացնելու արդյունավետ հսկողություն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված պրոբացիայի շահառուների նկատմամբ։ Էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ լուծում է երկու կառույցների միջև անհրաժեշտ տվյալների փոխանակման խնդիրը, ինչի շնորհիվ դատավճռով սահմանված պատժի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ամենօրյա կարգով գեներացվելու են պրոբացիայի շահառուի զբաղվածության վերաբերյալ տվյալները, մասնավորապես՝ աշխատավայրը, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ընդունման ամսաթիվը, աշխատանքային հարաբերություններում փոփոխությունները և այլն։
Պատժի կրման պահանջների խախտումների դեպքում, պրոբացիայի շահառուի վերաբերյալ համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է ծանուցում և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում Պրոբացիայի համապատասխան ստորաբաժանմանը։

Նմանատիպ նյութեր
1247 դիտում
18:36 21-10-2015
Քննարկման սեղանին է դրվել «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթները
3530 դիտում
13:56 19-09-2017
Ավտոմատացվել է ռադիոէլեկտրոնային և բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
739 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը