1198 դիտում
19:37 04-03-2016
Ազգային վիճակագրական և ՔԿԱԳ համակարգի ծառայության միջև տվյալների փոխանակումն այսուհետ կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով
2016 թվականի մարտի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, ՔԿԱԳ տարածքային մարմինների և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
ՔԿԱԳ գործակալությունը և ՔԿԱԳ տարածքային բաժինները Ազգային վիճակագրական ծառայությանը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում գրանցված ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ:
Հաշվետվությունը ներառում է նաև վերը նշված քաղաքացիական կացության ակտերի մեկ aմբողջական օրինակը: Այսուհետ, քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված տեղեկությունները իրական ռեժիմով կտրամադրվեն Ազգային վիճակագրական ծառայությանը՝ վիճակագրության մշակման աշխատանքները էլեկտրոնային եղանակով և առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:
Երկու կառույցների միջև տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի ինչպես քաղաքացիական կացության ոլորտի գրանցումների վիճակագրական մշակման աշխատանքների կատարման ժամանակի կրճատմանը, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվում 100 տարի պահպանվող թղթային գրանցումների որակական հատկությունների պահպանմանը:
Գործընթացն իրականացվել է 2015 թվականին ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջև կնքված «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալներ տրամադրելու և պետական վիճակագրական աշխատանքների ծրագրին համապատասխան ամփոփ վիճակագրական տվյալները ՀՀ արդարադատության նախարարությանը հասանելի դարձնելու վերաբերյալ» համագործակցության հուշագրի շրջանակում:
Արդարադատության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգի մշակումն ու գործարկումը հնարավոր եղավ Եվրոպական Միության աջակցության շնորհիվ։
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
16:10 28-12-2022
Պրոբացիայի ծառայության և ՊԵԿ-ի միջև տվյալների փոխանակումն ավտոմատացվել է
1456 դիտում
15:55 09-08-2021
Էլեկտրոնային եղանակով ծանուցումն այսուհետ կիրականացվի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով. ՊԵԿ
Այս բաժնից
751 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
841 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
685 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը