21545 դիտում
12:28 27-12-2022
Ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են Mitsubishi-ն ու 06-ը․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Սոս Լ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել է ճանապարհին շրջադարձ կատարող, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Հարութ Հ․-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Հերմինե Ս․-ն և 62-ամյա Մարո Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Մինասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ տեսուչ Կոստանյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ազատյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+