211652_close_icon
views-count31859 դիտում article-date 13:49 04-04-2023

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Խնձորեսկ գյուղի խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու «07»-ը կան վիրավորներ․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին, Խնձորեսկի վարչական տարածքում բախվել են Mercedes և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Սյունիքի մարզային փորկարարական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ 

Օպերատիվ են գործել նաև Գորիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվնանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական դասակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՀՀ ՆԳՆ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների թիվն ու ամբողջական տվյալները։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր