211652_close_icon

Ինչ է ասել ՌԴ խաղաղապահների զորախմբի հրամանատարի տեղակալն ակցիայի մասնակիցներին․ մանրամասներ

views-count1903 դիտում article-date 21:53 26-12-2022
Մի խումբ քաղաքացիներ այսօր ակցիա են իրականացրել։ Նրանք Հանրապետության հրապարակից ավտոերթով շարժվել են դեպի Լաչինի միջանցք։ Ակցիայի կազմակերպիչների խոսքով ցանկանում էին մեկնել Արցախ, նվերներ փոխանցելու և քաջալերելու արցախցի երեխաներին։

Ռուսական խաղաղապահների զորախմբի հրամանատարի տեղակալը Ստեփանակերտից եկել է Տեղ գյուղի հայկական անցակետ ակցիայի կազմակերպիչների հետ բանակցությունների։

Կազմակերպիչների խոսքով հրամանատարի տեղակալը ընդգծել է, որ իրավիճակը լարված է, և իրենք չեն կարող ապահովել երթի մասնակիցների անվտանգ մուտքը Արցախ, կանխել հնարավոր բախումները։ Նա նաև զգուշացրել է, որ այդ քայլերը կարող են տանել իրավիճակի սրման։

Ռուս խաղաղապահները հերքել են նաև ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե այսօր միջանցքը պետք է բացվեր։

Ավտոերթի մասնակիցները որոշել են այսօր ավարտել երթը՝ հայտնելով, որ հետագայում նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական։

Նմանատիպ նյութեր