211652_close_icon
views-count3713 դիտում article-date 16:59 26-12-2022

Փորձագիտական կենտրոնը վերսկսել է մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունը

Տևական դադարից հետո Փորձագիտական կենտրոնի Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժինը սկսել է իրականացնել մանրաթելերի և գործվածքների որակական և բաղադրության քանակական փորձաքննություն:

Այս մասին հայտնում են «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից, նշելով, որ հետազոտման օբյեկտ կարող են լինել՝

առանձին տեքստիլային թելեր և թելեր տեխնիկական օգտագործման համար,

թելային արտադրանքներ, մանվածքներ, կարի թելեր, կտորներ, տրիկոտաժ,

կտորից և տրիկոտաժից արտադրանքներ, կենցաղային օգտագործման համար առարկաներ (սպիտակեղեն, գորգեր), դրանց մասեր,

 քուղեր, պարաններ և այլ հյուսած և գործված ապրանքներ, դրանց մասեր,

թելերով շերտանստած առարկաներ (շորի մնացորդներ, տրանսպորտային միջոցներ, արգելքներ, վնասվածքներ, զենքեր),

շորերի և թելային բնույթ ունեցող առարկաների այրված մնացորդներ:

Հետազոտման խնդիրները՝

տեքստիլային թելերի մասնիկների, թելերի, կտորների, տրիկոտաժների և այլ թելային բնույթ ունեցող մասնիկների մասնավոր և ընդհանուր խմբային պատկանելության պարզումը,

կրիչ առարկաների վրա առկա մանր թելային մասնիկների տեղադրության հայտնաբերումը,

կոնտակտային փոխազդեցության փաստի արձանագրումը տեքստիլային թելիկների միկրոհետքերով և տարբեր շերտանստումներով,

թելիկների առանձնացման մեխանիզմի պարզումը, շորի և հանցագործության զենքի, կամ շորի և տրանսպորտային փոխադրամիջոցների կոնտակտային փոխազդեցության որոշումը,

վառված շորերի կամ թելային այլ օբյեկտների սկզբնական տեսքի որոշումը,

կտորի մասի որոշակի օբյեկտին պատկանելության որոշումը,

թելային գործվածքների պատրաստման եղանակների որոշումը (գործարանային, տնայնագործական),

թելային գործվածքների առաջացման ընդհանուր աղբյուրի պարզումը:

Նմանատիպ նյութեր