211652_close_icon
views-count1927 դիտում article-date 21:43 24-12-2022

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, շնորհավորել է բոլորին գալիք տոների կապացկությամբ, մաղթել մեր երկրին կայուն զարգացում, խաղաղություն, իսկ մեր ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն։ 

Լույսերի վառմանը զուգահեռ, տեղի է ունեցել նաև «Դրիմ թիմ» ՍՊԸ-ի կողմից դեկտեմբերի 24–30–ը Վարդանանց հրապարակում կազմակերպված ամանորյա տոնավաճառի բացումը։

Նմանատիպ նյութեր