4215 դիտում
21:56 20-12-2018
Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը
Գյումրու քաղաքապետը գյումրեցի մանուկների հետ միասին դեկտեմբերի 20-ին վառեց Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս տարի էլ Գյումրու գլխավոր տոնածառը գրեթե նույնն է՝ միայն լուսային խաղի որոշակի փոփոխությամբ:
Հանրապետության երկրորդ քաղաքի տոնածառի բարձրությունը 28 մետր է: Գլխավոր տոնածառի հետ միասին տոնական զարդարանք են հագել նաև քաղաքի մյուս հատվածները:
Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց նաև տոնական հրավառությամբ: Հրավառություն սպասվում է նաև դեկտեմբերի 31-ին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տոնածառի լույսերը հանրապետությունում առաջինը վառելու սովորույթը լավ նախանշան է համարում:
«2019 թվականին շատ գործ ունենք անելու՝ նույնիսկ զգուշացնում ենք քաղաքի բնակիչներին՝ անհարմարություններ ենք ստեղծելու. եթե 2018 թվականին 12 փողոց քանդեցինք, հաջորդ տարի քանդելու ենք 33 փողոց, բայց դրանք կառուցվելու են:
Բացի դրանից, ավելանալու է նաև լուսավորությունը, կփորձենք ավելացնել նաև տրանսպորտային միջոցների քանակը, փորձում ենք նաև լավացնել աղբահանությունը, կփորձենք քաղաքը դարձնել տուրիստական այն քաղաքը, որը բոլորս ուզում ենք»,- իր խոսքում նշեց քաղաքապետը՝ չմոռանալով նաև շնորհավորել ողջ հայ ազգին՝ մաղթելով ուրախություն ու երջանկություն 2019 թվականին:
Նմանատիպ նյութեր
1924 դիտում
21:43 24-12-2022
Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը
1192 դիտում
09:54 23-12-2023
«Մենք բնական ժողովուրդ ենք, ինչ արհեստական տոնածառ»․ վառվեցին Գյումրու գերհամեստ տոնածառի լույսերը. Aravot.am
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները