1154 դիտում
17:36 24-12-2022
Սամցխե-Ջավախեթիի համալսարանում հայերենի մասնագետներ կպատրաստեն
Սամցխե-Ջավախեթիի համալսարանը հայոց լեզվի և գրականության թե՛ արդեն գործող ուսուցիների, թե՛ ուսուցիչ դառնալ ցանկացողների համար նոր նախագիծ է ծրագրում, որի մեկնարկը կտրվի 2024-2025 ուսումնական տարում, գրում է jnews.ge-ն:
Սամցխե-Ջավախեթիի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն ասում է՝ նախագծի տևողությունը հինգ տարի է, որից հետո ավարտականը կստանա նաև մագիստրոսի կոչում:
«Մենք հայոց լեզվի և գրականության ուսուցիչների իրավասության ծրագիր կիրականացնենք: Այդ ծրագրի շրջանակներում հայոց լեզվի և գրականության մասնագետը հնարավորություն կունենա սովորելու նաև ուսուցանման մեթոդաբանություն, այսինքն՝ կդառնա ուսուցիչ: Մենք կպատրաստենք հայոց լեզվի և գրականության մասնագետների, որոնք վերջում կստանան նաև մագիստրոսի դիպլոմ», – ասում է Մակա Բերիձեն։
Վերոնշյալ ծրագրով սովորողները հնարավորություն կունենան նաև ընտրել վրացական մոդուլը և դպրոցում միաժամանակ դասավանդել՝ և՛ հայոց լեզու, և՛ վրաց լեզու։ Ընդգծենք, որ գործող ուսուցիչները ևս կարող են դիմել և սովորել այս ծրագրով:
Նրանք հնարավորություն կունենան երկլեզու կրթության մոդուլուվ սովորել ինչպես հայոց լեզու և գրականություն, այնպես էլ վրաց լեզու և գրականություն:
Համալսարանի ռեկտորի խոսքով, այս նախագծի իրականացմանն իրենց աջակցում են հայաստանյան գործընկերները:
«Մենք այս ուղղությամբ համագործակցում ենք Հայաստանում մեր գործընկերների հետ և բացառված չէ, որ այնտեղ հրապարակված լեզվի գրքերը օգտագործենք: Մենք այս ամենն անում ենք մեր գործընկերների ակտիվ ներգրավվածությամբ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից»,- ավելացնում է Մակա Բերիձեն։
Ինչ վերաբերվում է դասապրոցեսին, ապա դեռ հստակ որոշում չկա, թե դասերը կոնկրետ որտեղ են անցկացվելու։
«Այդ որոշումը կլինի ուսանողների շրջանում հարցման արդյունքներից ելնելով: Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց մենք այդպիսի փորձ ունենք, որ օրինակ սկսենք Ախալցիխեում, և հետո շարունակենք նաև Ախալքալաքում», – հավելում է Սամցխե Ջավախեթիի համալսարանի ռեկտորը։
Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետ հնարավոր կլինի ընդունվել նույնկերպ հանձնելով միասնական ազգային քննությունները:
Հնարավոր կլինի նաև ընդունվել «1+4» նախագծով, բայց այս պահի դրությամբ՝ հստակեցված չէ, թե կոնկրետ ինչքան պետական ֆինանսավորումը:
«Հունվար-փետրվար ամիսներին ցանկանում ենք հավատարմագրումն իրականացնել, որպեսզի 2024-2025 ուսումնական տարում կսկենք կրթական գործընթացը», – եզրափակում է Մակա Բերիձեն:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչի մոդուլը հետագայում կներառվի 60 կրեդիտանոց նախագծում, որում կկարողանան սովորել արդեն գործող ուսուցիչները:

Նմանատիպ նյութեր
5929 դիտում
23:17 26-07-2018
Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը հրաժարական է տվել
1015 դիտում
18:14 18-04-2014
Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը
1421 դիտում
11:55 11-02-2015
Հայաստանի դպրոցականները կպատրաստեն 1,5 մլն անմոռուկներ. ՀՀ ԿԳՆ
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են