1784 դիտում
16:55 24-12-2022
Արցախցիները երթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահների անցակետ՝ պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից․ 168.am
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց Արցախի բնակիչների բողոքի ցույցը Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով: Գրում է 168.am-ը:
Բողոքի ակցիան նախաձեռնողներից մեկը, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնեց, որ նախ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից:
«Ինչու նրանց հետ, որովհետև ունենք նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերի վրա հստակ պարտականություններ են դրված, և այսօր պարզ երևում է, որ երկու կողմն էլ չեն կատարում կամ չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Ադրբեջանը խախտում է հայտարարության 6-րդ դրույթը, Ռուսաստանն էլ ստանձնել է պարտավորություն՝ երաշխավորելու Լաչինի միջանցքի անվտանգությունը, որը չի ապահովում կամ չի կարողանում ապահովել»,- ասաց Պետրոսյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1057 դիտում
11:48 14-07-2023
Արցախցիները երթով շարժվեցին դեպի ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակ, հետո կգնան ռուս խաղաղապահների տեղակայման վայր
5178 դիտում
17:56 17-08-2018
Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվում են դեպի հրապարակ. News.am, ՈւՂԻՂ
Այս բաժնից
1078 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1168 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1051 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ