Երևանցի մարզիկներից կազմված լավագույն տասնյակը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում
022թ. մեդալառատ տարի էր Հայաստանի համար: Հայ մարզիկները նվաճեցին ավելի քան 300 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ ձևավորել է երևանցի մարզիկների լավագույն տասնյակը:
Աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնությունների մեդալակիրներին ու նրանց մարզիչներին քաղաքապետարանում հյուրընկալել են Երևանի փոխքաղաքապետներ Գևորգ Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը