211652_close_icon
views-count1157 դիտում article-date 16:58 23-12-2022

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են, բայց Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան․ Tert.am

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարծում է, որ Լաչինի միջանցքը բացելու համար պետք է ամեն կերպ ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։ Գրում է Tert.am-ը։

«Մի շարք ուղղություններով աշխատանքներ են իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում, ռուս խաղաղապահներին պահանջեր կան, որ իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց հարց է առաջանում՝ կարողանո՞ւմ են լուծել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ նրանք ի զորու են այդ խնդիրը լուծել, ուղղակի ժամանակի հարց է, ամեն ինչ արվում  է, որ էսկալացիոն պրոցեսներ չլնեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Խաչատրյանը։

Նա ասաց, թե ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց ստանձնած պարտավորությունը կատարել։

«Սա փաստական իրադրության արձանագրում է, բայց մենք հույս ունենք, որ խաղաղապահներն իրենց պարտավորությունը շուտով կկատարեն», - նշեց ՔՊ-ականը։

Նա հայտարարեց, թե ռուս խաղաղապահները Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշման տակ են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր