826 դիտում
15:38 23-12-2022
Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքը ժամ առաջ, վայրկյան առաջ բացվի. ՀՀ նախագահ․ NEWS.am
Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքն օր առաջ բացվի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երկրի անվտանգային խնդիրներին։ Գրում է NEWS.am-ը։
«Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքը մեկ օր, մեկ ժամ առաջ, մեկ վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում, որ մնացած աշխատանքները չպետք է անենք։ Կյանքն այդպես է, եթե չես անում, Լաչինի հարցն էլ չենք կարողանալու լուծել»,– նշեց նախագահը։
Նա հանրությանը խնդրեց առօրյա կյանքում հանդիպող բոլոր պարտավորություններն անել, հատկապես պետական կառույցներում։ «Պատահական չէ, որ խոսում եմ տնտեսական հաջողություններից: Եթե տնտեսական հաջողություններ չունենանք, ոչ մի խնդիր էլ չենք կարող լուծել: Պետք է բոլորն իմանան, որ մեր պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում։ Մեր հակառակորդ պետությունը, որն այդպես էլ չի ցանկանում խաղաղ ապրել, բայց ստիպված է լինելու դա անել, իրենք թույլ չեն տա, որպեսզի մեր տնտեսական հաջողությունները շարունակական լինեն։ Պետք է կարողանանք սա ապահովել»,- նշեց ՀՀ նախագահը:

Նմանատիպ նյութեր
1193 դիտում
15:27 21-12-2022
Աշխարհը բարձրաձայնում է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի. Էդմոն Մարուքյան
1235 դիտում
11:26 22-12-2022
Լաչինի միջանցքը պիտի բացվի ըստ միջազգային բոլոր օրենքների. «Սա կարող է շրջվել հենց ընդդեմ Բաքվի»
Այս բաժնից
964 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
841 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
733 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին