Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Սամբոյի աշխարհի առաջնությունը հաջորդ տարի կանցկացվի Երեւանում։ Այն տեղի կունենա նոյեմբերի 10-12-ը։
Այս մասին հաղորդում է Սամբոյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այս տարվա հոկտեմբերին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել էր սամբոյի աշխարհի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունը:
Հոկտեմբերին միջազգային ֆեդերացիան որոշել էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունն անցկացնել Եգիպտոսին, սակայն այդ երկրի սամբոյի ֆեդերացիան հրաժարվել է հայտից եւ միջազգային ֆեդերացիան առաջնությունը վստահ է Հայաստանին։