Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը
Հոկտեմբերի 13-17-ը Երևանում կանցկացվի սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի անցկացման ֆինանսավորումն հաստատվել է այսօր ՀՀ կառավարության նիստում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Առաջնության անցկացման համար կհատկացվի շուրջ 295 մլն դրամ: Անհրաժեշտ գումարը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների շրջանակում՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով վերաբաշխում կատարելու արդյունքում: Առաջնության անցկացման որոշ ծախսեր էլ՝ ավելի քան 30 մլն դրամի չափով, կհոգա Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Երևանում կայանալիք առաջնությանն ակնկալվում է 40 երկրի շուրջ 650 մարզիկ-մարզուհու մասնակցություն:
Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Վերջին տարիներին Հայաստանը սամբո մարզաձևից մեծ հաջողություններ է գրանցել։ Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել էր Հայաստանի Հանրապետությունում անցկացնել սամբոյի դեռահասների, պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունը:
Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում: