629 դիտում
11:52 22-12-2022
ՌԴ խաղաղապահ զորախումբը փաստացի չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված իր պարտավորությունը. Փաշինյան
Նախորդ շաբաթվանից Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հագուցալուծվել, բացառությամբ մի բանի, վերականգնվել է ԼՂ գազի մատակարարումը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված մնալ, հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ՝ ակամա ստիպված լինելով շրջափակման տարբեր կողմերում: ԼՂ-ում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում պարենի դեֆիցիտ է նկատվում: Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են եւ կոպտորեն խախտում են նրա ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները:
Հայտարարության 6-րդ կետի համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո եւ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երթեւեկության անվտանգությունը: Այս դրույթը, փաստացի այսօր չի իրագործվում:
Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաեւ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետեւանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
2557 դիտում
16:11 15-08-2020
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան
Այս բաժնից
340 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
475 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
334 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ