211652_close_icon
views-count1116 դիտում article-date 22:30 21-12-2022

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանք իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Մարտունու բաժնում արձանագրվել է ինքնաձիգի 58 փամփուշտի, խոշոր տրամաչափի փամփուշտի, ինքնաշեն կրակող սարքի և պայթուցիչով «Ֆ-1» տեսակի նռնակի կամավոր հանձնման դեպք։
Արդյունավետ էր նաև Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է գործարանային արտադրության նռնակի, նռնակի պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփի և տարբեր տրամաչափերի 58 փամփուշտի կամավոր հանձնման դեպք։
Ոստիկանության Վարդենիսի բաժնում էլ արձանագրվել ողորկափող որսորդական հրացանի, «ՌԳ-5» տեսակի առանց պայթուցիչի 2 նռնակի, «Կարաբինի» և «Կալաշնիկովի» 58 փամփուշտների կամավոր հանձնման դեպք։
Կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Ճամբարակի բաժնում՝ կարճեցված փողով որսորդական ողորկափող հրացան, փամփուշտներ, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ, գնդացիրի փամփուշտների համար նախատեսված շղթա։
Կրկին հորդորում ենք, ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր