211652_close_icon
views-count1503 դիտում article-date 20:48 07-10-2022

Ապօրինի պահվող հրազենի կամավոր հանձնումներ Արարատի մարզային վարչության բաժիններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, արդյունավետ էր Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են ինքնաձիգի, տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Մասիսի համայնքային ոստիկանները ևս բացատրական աշխատանք են իրականացրել. բաժնում արձանագրվել է«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արարառի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր