1147 դիտում
15:49 12-08-2022
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը։ Մաշտոցի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է ատրճանակի, իսկ Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնում։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները։ Արթիկի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի, Անիի բաժնում՝ ինքնաշեն ինքնաձիգի և ռազմամթերքի, իսկ Ամասիայի բաժնում՝ ինքնաշեն ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեղրիի ոստիկանները, արդյունքում՝ թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնում։ Թմբուկավոր ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1389 դիտում
22:53 21-10-2022
Ապօրինի հրազենների կամավոր հանձնումներ Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան