211652_close_icon
views-count1729 դիտում article-date 09:46 20-12-2022

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 20-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր