211652_close_icon
views-count1675 դիտում article-date 16:13 19-12-2022

Թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ դատապարտյալի համար բերված ուտեստում

2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը: Տեղեկացնում է Քրեակատարողական ծառայությունը։

Զննության արդյունքում հանձնուքում առկա ուտեստում հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, ընդհանուր 7 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող առանձնացված զանգվածներ:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր