Ստեփանակերտում «Կյանքի ճանապարհ» խորագրով ֆլեշ-մոբ է կազմակերպվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ՝ «Կյանքի ճանապարհ» խորագրով:
«Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի տարածքում հարյուրավոր արցախցի երիտասարդներ լույսերով պատկերել են «Կյանքի ճանապարհ» (roadoflife) բառակապակցությունը: