211652_close_icon
views-count1218 դիտում article-date 12:43 18-12-2022

Արցախում որոշ դեղեր և մանկական կերը գրեթե սպառվել են. Oragir.news

Արդեն 7-րդ օրն է կյանքի ճանապարհը փակ է, Արցախը զրկված է արտաքին աշխարհի, այդ թվում՝ մայր Հայաստանի հետ որևէ հաղորդակցությունից։ Սա միանշանակ, լուրջ խնդիրներ է ստեղծում Արցախում կենսական նշականության մի շարք ապրանքատեսակների, դեղորայքի, բժշկական նշանակության ապրաքների ներմուծման համար։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Եթե հաշվենք, որ մինչև շրջափակումն օրական 400 տոննա կենսական նշանակության ապրանք է ներմուծվում Արցախ և հիմա արդեն 6 օր է Արցախը պաշարված է, ապա ստացվում է, որ 2400 տոննա պաշար չի լրացվում։

Այս պահին ստացվող ահազանգերը տարբեր ապարքների են վերաբերվում, հիմնականում դեղորայքի, մասնավորապես, ճնշման դեղերի, մանկական հակաբիոտիկների, մանկական կերի հետ են կապված, բայց նաև պարենային անվտանգության հարց կա։ Պաշարները չլրացվելը, ի վերջո, հանգեցնելու է դրանց սպառմանը և կանգնելու ենք նաև այդ խնդրի առաջ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր