211652_close_icon
views-count1132 դիտում article-date 15:45 22-04-2024

Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի, 9-ի, 17-ի, 18-ի, 19-ի և 22-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Մասնավորապես՝
  • Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին:
  • Շիրազ Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից։
  • Մարատ Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից։
  • Հարություն Մաշադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
  • Ծովակ Մնացականյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վաչե Ղազարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի  պաշտոնին:
  • Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կարապետ Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Գայանե Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին։
  • Կարեն Սուքիասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից։
  • Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արթուր Դանիելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Մանյա Գալուստյանը փոխադրվել է նույն վարչության դատախազի պաշտոնին:
  • Արգամ Դալլաքյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազի պաշտոնից:
  • Ռիտա Հարությունյանը նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Սպարտակ Մնացականյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից։
  • Արթուր Հեբոյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի ապրիլի 23-ից:
  • Դավիթ Ներսիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Մարիա Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Արեգ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Հովհաննես Բաղյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մերի Ցականյանը փոխադրվել է Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Նարեկ Արշակյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Հարություն Անդրեասյանը նշանակվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
  • Հրաչյա Մարգարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Սմբատյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազ Կարապետ Մկրտչյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արմինե Սարգսյանը փոխադրվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Նմանատիպ նյութեր