6610 դիտում
14:26 20-05-2017
Ավետ Բարսեղյանը և Սերգեյ Սմբատյանը հունիսի 1-ին երեխաների համար կներկայացնեն «7» նախագիծը
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ կներկայացնեն «7» նախագիծը: Համերգը տեղի կունենա ժամը 19.00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված այս ինտերակտիվ համերգ երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի: Համերգ-շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ոչ միայն կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ու հայտնի ստեղծագործություններ, այլև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը: Դասական երաժշտությունը կուղեկցվի ծանոթություններով՝ կներկայացվեն 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները և այլն։ Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն։
Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ: Նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։
Նմանատիպ նյութեր
22234 դիտում
18:19 16-12-2022
Չդառնամ էլի զոհը գայլերի…Ավետ Բարսեղյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին. ՀՈԼՈՎԱԿ
1067 դիտում
11:47 19-12-2014
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը
Այս բաժնից
1198 դիտում
17:43 28-12-2024
ՆԳ նախարարը Արմավիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
3094 դիտում
16:22 28-12-2024
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզում 3-4 բալ ուժգնությամբ
715 դիտում
16:14 28-12-2024
«Իմ քայլը» հիմնադրամի ամանորյա մեծ վիճակահանությունը դեկտեմբերի 30-ին է