9614 դիտում
18:06 16-12-2022
Բելգրադում կայացել է խորհրդային տարիներին հայ ընթերցողի կողմից սիրված ու ճանաչված գրող Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի սերբերեն գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 12-ին Բելգրադի «Գալերիա 73» պատկերասրահում տեղի ունեցավ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի սերբերեն գրքի շնորհանդեսը։ Այն հրատարակել է «Ակցիա կույրերի համար» հրատարակչությունը (նստավայրը՝ Բելգրադ), որն իր գործունեությամբ մասամբ զբաղվում է հայ մշակույթի ներկայացմամբ Սերբիայում։
Գիրքը հայերենից սերբերեն է թարգմանել թարգմանչուհի, Սերբայի գրողների միության անդամ Անուշ Բալայանը։
Շնորհանդեսին ցուցադրվեց Մկրտիչ Սարգսյանի անձնական արխիվին պատկանող տեսահոլովակ, որտեղ հայ արձակի բազմավաստակ երախտավորը երգում է, այսպիսով, գեղագիտական հաճույք պատճառելով մեծաթիվ հանդիսատեսին։
Հեղինակի կենսագրությունը կարդաց Անուշ Բալայանը, իսկ գլխավոր խմբագիր և հրատարակիչ Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը խոսեց վեպի, գլխավոր հերոսի բնավորության, հավաքական կերպարի, նրա փիլիսոփայության և հոգեբանության մասին։
Թատերական արվեստագետ, երիտասարդ դերասանուհի Ելենա Պետրովիչը կարդաց մի հատված գրքից, որն ընդգրկում էր Նազարի՝ իր կնոջ հետ ունեցած երկխոսությունը։ Այս շնորհանդեսն էլ անմասն չմնաց հայ երգի ներկայացումից․ Չինար ես, Լորիկ, Հով արեք, Կռունկ, Նուբար, Կաքավիկ, որոնք կատարեցին Անդրիանա Ֆիլիպովիչը, Վեսնա Կրնետան, Զորան Ջուկիչը, Լ․ Յ․ Բարբաթը, Ուրոշ Մարտինովիչը և մեր հայրենակցուհի Անուշ Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ «Քաջ Նազարը» սերբերեն լույս տեսավ 2022 թվականին՝ շնորհիվ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գիրքը արդեն ներկայացվել է Սերբիայի տարբեր քաղաքների գրադարաններում և մշակութային կենտրոններում։
Հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ բազմաբովանդակ ծրագրից․ «Քաջ Նազարը» սերբ ընթերցողի սեղանին դրվեց՝ մի նոր քայլ կատարելով հայ սերբական դարավոր բարեկամության, մշակութային կապի, ճանաչողականության և թարգմանական արվեստի ընդարձակման ասպարեզում։
Բելգրադում կայացել է Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի սերբերեն գրքի շնորհանդեսը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1512 դիտում
18:12 24-10-2022
Բելգրադում լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» հեքիաթ-վեպը սերբերեն թարգմանությամբ