211652_close_icon

Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում վարձով բնակվող արցախցի երիտասարդ ամուսինները գողության զոհ են դարձել․ նրանց բնակարանից գողացել են ընդհանուր մոտ 7 մլն դրամի ոսկյա զարդեր և գումար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8671 դիտում article-date 18:53 10-01-2026
Արցախցի երիտասարդ ամուսինները՝ Սամվելը և Դիանան, ովքեր կարճ ժամանակ է, որ վարձով բնակվում են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում, Ամանորից առաջ դարձել են գողության զոհ։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Դիանան ասաց․ «Տուն վերադառնալուց հետո նկատեցի, որ բնակարանի դուռը բաց է, ներս մտա տեսա, որ լրացուցիչ բանալին ու չիպը չկա՝ գողացել են, մտա ննջարան տեսա, որ անկողինը քանդած է, իսկ պահարանից բացակայում է ոսկեղենը և կանխիկ գումարը, որոնք ընդհանուր մոտ 7 միլիոն դրամ էր։

Դիմեցինք Մալաթիայի ոստիկանություն, հետո քննչականից եկան, հարց ու փորձ արեցին, արձանագրեցին ու գնացին։

Հատկանշական է, որ շենքի բակում և մուտքի դռան վրա առկա են տեսախցիկներ, սակայն քննչական մարմինը դեռևս չի վերցրել այդ տեսագրությունները։ Ուզում ենք հավատանք, որ քննչական կոմիտեն ու ոստիկանությունը գողությունը կբացահայտի ու գողին կամ գողերին կենթարկի պատասխանատվության։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր