211652_close_icon
views-count880 դիտում article-date 16:12 16-12-2022

ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Երևանն այսօր ունի կայացած ինստիտուտ. քաղաքապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի և նախաձեռնված ծրագրերի համար: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, քաղաքապետ Սարգսյանը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված կառուցվածքային բարեփոխումները՝ ընդգծելով, որ դեսպանատան աջակցությամբ և փորձագետների ներգրավմամբ Երևանն այսօր ունի կայացած ինստիտուտ, որն օրինակելի է ՀՀ մյուս համայնքների համար:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին իր հերթին համոզմունք է հայտնել, որ երկու կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական և դեսպանատունը կշարունակի աջակցել համայնքին՝ տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացման հարցում: Դեսպանը ևս կարևորել է մնայուն նախագծերի կյանքի կոչումը և նշել, որ միայն այդ կերպ է հնարավոր դառնում լուծումներ տալ համակարգային խնդիրներին:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին՝ հետագա առաքելության մեջ:

Նմանատիպ նյութեր