695 դիտում
18:56 14-12-2022
Տավուշում կասեցվել է տան խոհանոցում իրականացվող մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սոս Ղարախանյանի՝ մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Տավուշի մարզ, գ. Կողբ):
Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքում պարզվել է, որ տվյալ անհատ ձեռնարկատերը չի պահպանել «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, այն է՝ գործունեությունը կազմակերպել է իր տան խոհանոցում, որտեղ չկան բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, անձնակազմի համար հանդերձարան ու լվացարան, հնարավոր չէ ապահովել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման գործընթացների պարբերականությունը, կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը:
Խոհանոցում պահվել են սննդամթերքի արտադրության (պատրաստման) ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, իսկ կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն այնպես, որպեսզի բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը:
Տնային պայմաններում արտադրական գործունեություն ծավալելն արգելվում է:

Նմանատիպ նյութեր
5429 դիտում
12:24 17-02-2017
Կոպիտ խախտումներ` մսամթերքի շուկայում. կասեցվել է որոշ առևտրականների գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2688 դիտում
13:42 31-10-2018
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը, իսկ մսամթերքի և հացի արտադրամասերինը՝ վերականգնվել
2072 դիտում
12:16 22-12-2021
Կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Այս բաժնից
463 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
610 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
496 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը