Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց Ազգային ժողովի արտահերթ նիստը
Դեկտեմբերի 14-ին խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Գրում է NEWS.am-ը։
«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինյասյանը պարզաբանեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի խորհրդի նիստում հրաժարվել է խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում ներառել ընդդիմության նախաձեռնած եւ առաջարկած ԱԺ հայտարարության նախագիծը։ Դրա փոխարեն հաստատվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պատրաստված հայտարարության նախագիծը, որը բավականին տարբերվում է ընդդիմության հայտարարության նախագծում նշված թեզերից ու սկզբունքներից։
Ըստ Մինասյանի՝ իշխող կուսակցության հայտարարության նախագիծը միայն նոր մարտահրավերներ ու խնդիրներ կստեղծի Հայաստանի եւ Ղարաբաղի բնակիչների համար։
«Ավելի լավ է չանել այդ հայտարարությունը։ Սա կարող է ոչ միայն վնասել Հայաստանին, այլեւ նպաստել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի առաջմղմանը»,- ասաց պատգամավորը։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը պաշտպանեց նաեւ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։ Նրա կարծիքով, իշխանություններն իրենց նախաձեռնությամբ, ըստ էության, «կանաչ լույս են վառելու Ադրբեջանի համար»։
«Ձեր ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում