Ընդդիմությունը բոյկոտեց այն օրենքը, որին նախկինում կողմ էր քվեարկել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ երեկվա արտահերթ նիստի քվեարկության ժամանակ ԱԺ 5 խմբակցությունների՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի բոյկոտի արդյունքում ՀՀԿ-ին չհաջողվեց ապահովել անհրաժեշտ քվորումն ու երկու նախագիծ չընդունվեց, այդ թվում և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը:
Ուշագրավը, սակայն, այն է, որ սույն օրենքի նախկին քննարկումների ժամանակ ընդդիմությունը ևս կողմ էր արտահայտվել ՏՏ ոլորտի մասին օրինագծին, բայց երեկ չքվեարկելով՝ այն տապալեց: Հիմա կառավարությունը ստիպված է այս նախագիծը խորհրդարան մտցնել նույն ընթացակարգով՝ սկսելով զրոյից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։