211652_close_icon
views-count726 դիտում article-date 15:24 14-12-2022

ԼՂՀ կառավարության նախկին անդամը ծանուցագիր էր ստացել ՊՈԱԿ-ի տնօրենից. «Առավոտ»

«Առավոտի» տեղեկություններով, հանցագործության մասին հաղորդումով ոստիկանության բաժին էր դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Հուշարձան» հրատարակչության խմբագիր, պատասխանատու քարտուղար Գարեգին Ղազարյանը:

Մեր այդ տեղեկությունը երեկ հաստատեց Գ. Ղազարյանը: Նա նոյեմբերի 28-ին բացատրություն էր տվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնական բաժնում: Տեղեկացնեմ, որ Ղազարյանը եղել է ԼՂՀ կառավարության նախկին անդամ, Պաշտպանության բանակի առաջին հրամանատարի նախկին տեղակալը՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով: Ղազարյանը Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր է, ՀՀ կառավարությանն առընթեր երբեմնի լեզվի տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի նախկին անդամ:

Զրուցակիցս տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խ.Հարությունյանի կողմից այս տարվա օգոստոսի 21-ի թվագրությամբ ստացել է «Ծանուցում» հետեւյալ բովանդակությամբ. «Դուք տեղեկացվում եք, որ 2020 թվականի ապրիլի 09-ի Ձեզ հետ կնքված թիվ 273 աշխատանքային պայմանագրով սահմանված գործողության ժամկետը երկարացվելու է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նշված պայմանին սույն ծանուցումով Ձեզ տեղեկացնելու պարագայում Ձեր կողմից համաձայնություն չտալը (համապատասխան համաձայնագիր չստորագրելը) հիմք է Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 2022 թվականի սեպտեմբերի 1-ից լուծարելու»: Տնօրենը Ղազարյանի հաստիքը նշել էր. «Հուշարձան» գիտական հանդեսում, որպես խմբագիր» ձեւակերպմամբ, ինչին Ղազարյանը «պատասխան ծանուցագրում» գրել էր. «Չէ թե «որպես», ինչպես չարահաճել ես պղծանոք աղճատել ծանուցմանդ սկզբում»:

Ըստ Ղազարյանի՝ «ենթադրյալ խախտման» համար դրանից հետո ենթարկվել է երեք պատժի՝ ապօրինի բացատրություն տալու, իր երկու օրվա աշխատավարձը «բռնապահվում» է, նոյեմբերի 10-ին ստանում է նկատողություն:

Զրուցակցիս տեղեկացմամբ, 11 ամսիների ընթացքում ինքը տնօրենի հետ հաղորդակցվել է միայն գրավոր: Իսկ թե որն է լինում նրա գործողությունները, ծանուցագիրը ստանալուց հետո, հայտնեց, որ նախ, գրավոր տնօրենին «պատասխան ծանուցում» է ուղարկում. «Ինձ հետին թվով միջնորդավորված (փաստացի 05.09.2022) անհայտ վերջնագրային հ.273/05 համաձայնագրի նախագծիդ (01. 09.2022) եւ վատ թաքցված ահադավիչ (շանտաժային) նենգաբնույթի ծանուցմանդ (21. 09.2022) կապակցությամբ» հայտնելով իր անհամաձայնությունը, զգուշացնում, որ քրեական գործ կհարուցի ինքնիրավչության հիմքով: Գ. Ղազարյանը նախ դիմում է Կենտրոնի դատախազություն»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր