7847 դիտում
10:08 12-07-2018
Խաչատուրովը ծանուցագիր է ստացել․ այս փաստը հարվածի տակ է դնում ՀԱՊԿ-ի հեղինակությունը․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հավաքական անվտանգության պաշտպանության կոմիտեի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է Երևան Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության, գրում է Эхо Москвы-ն:
Հայտնի է, որ խոսքը 10֊ամյա վաղեմության գործի մասին է՝ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի, որի ժամանակ 10 մարդ էր զոհվել: Այդ օրերին Խաչատուրովը եղել է Երևանի ռազմակայանի ղեկավարը ու հավանական է, որ այդ կարգավիճակով նա առնչություն է ունեցել մարտի 1-յան դեպքերին, զինված գործողություններին: Նշվում է, որ ՀՔԾ-ն այդ կապակցությամբ հարցեր ունի Խաչատուրովին: ՀԱՊԿ քարտուղարությունից հաստատել են այս տեղեկատվությունը, նշել, որ Յուրի Խաչատուրովը ՀՔԾ ներկայանալու մասին ծանուցագիր է ստացել, Երևան կժամանի հուլիսի վերջին:
Эхо Москвы-ի դիտարկմամբ, Երևանում կարծում են, որ Խաչատուրովը ցանկանում է ՀՔԾ ներկայանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո, որը ևս այս գործով ՀՔԾ-ից ծանուցագիր է ստացել: Նաև նշվում է, որ ինչ հանգուցալուծում էլ ստանա Խաչատուրովի հարցաքննությունը, այս փաստն արդեն հարվածի տակ է դնում նրա ու հենց ՀԱՊԿ-ի հեղինակությունը, անգամ եթե վերջինս որպես զինվորական ընդամենը կատարել է հրամանը: Ըստ թերթի՝ Խաչատուրովի պաշտոնավարումը ժամանակի հարց է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4654 դիտում
18:34 18-12-2017
Կառավարության որոշումը հարվածի տակ է դնում ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կայունությունը
12467 դիտում
09:47 19-07-2018
Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»