211652_close_icon
views-count2083 դիտում article-date 10:47 14-12-2022

Անահիտ Ավանեսյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ակտիվ քննարկվում է հարցը , որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Պատճառաբանվում է այսպես. քաղաքական իշխանությունները դժգոհ են այս պահին ՀՀ առողջապահության նախարարի աշխատանքից: Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով նախարար Անահիտ Ավանեսյանի հնարավոր ազատման լուրին, հայտնեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե քաղաքական իշխանությունները վերջերս դժգոհություն հայտնել են արդյոք նախարար Ավանեսյանի աշխատանքից, խոսնակն ասաց, թե գնահատական չի կարող տալ այդ մասով, միայն կարող է հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրային կատարողականը իրականացրել է 100 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եղել է Առողջապահության նախարարությունում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր