211652_close_icon

Մակրոնը Փարիզում ընդունել է Ուկրաինայի վարչապետին

views-count1013 դիտում article-date 15:59 13-12-2022
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում այսօր ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Փարիզում այսօր Ուկրաինայի աջակիցների համաժողով է անցկացվելու։ Ակնկալվում է շուրջ 7 տասնյակ երկրների և ընկերությունների մասնակցություն։ 

Քննարկվելու է այս ձմռանը Ուկրաինային հրատապ օգնություն ցուցաբերելու հարցերը՝ ապահովելու համար պարեն ու էներգիա, ջրամատակարարում ու առողջապահության համակարգի գործունեությունը, տրանսպորտի աշխատանքը, քանի որ ռուսական ուժերը շարունակում են հրետակոծել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներն ու քաղաքացիական օբյեկտները։

Ուկրաինայի նախագահի կինը Ելենա Զելենսկայան մասնակցելու է Փարիզի համաժողովին, իսկ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենալու տեսաուղերձով։

Նմանատիպ նյութեր