211652_close_icon
views-count774 դիտում article-date 15:07 13-12-2022

1 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք. Գողություններ, սպանություններ, երեխայի առքուվաճառք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես բացահայտել են յուրացնելու կամ վատնելու՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 4-ական, սպանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ֆիզիկական և հոգեկան ներգործության, երեխայի առքի կամ վաճառքի, աշխատանքի անվտանգության ապահովման կանոնները խախտելու և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 10 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր