211652_close_icon
views-count877 դիտում article-date 12:04 17-11-2022

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 55 դեպք. գրանցվել է 18 ավտովթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 16-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության ու ընտանեկան բռնության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հոգեկան ներգործության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու, թմրամիջոցի իրացման, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և հեղինակային ու հարակից իրավունքների խախտման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր