Կառավարության որոշումը մի իսկական պատուհաս է դարձել դի տեղափոխողների համար. ամեն դիակից հարազատներից պահանջում են 10.000 դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին շաբաթներում մայրաքաղաքում ավելացել են հանկարծամահության դեպքերը, ու ժողովրդին հայտնի Հերացու դիահերձարանի բրիգադները, երբ կանչով մեկնում են՝ դին տեղափոխելու, շատ դեպքերում հայտնվում են տհաճ իրավիճակներում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դի տեղափոխող աշխատակիցները մահացածի հարազատից պահանջում են 10 հազար դրամ, ինչի պատճառով էլ շատ դեպքերում վիճաբանություն, երբեմն էլ՝ քաշքշուկ է տեղի ունենում մահացածի հարազատերի և դի տեղափոխող բրիգադի ծառայողների միջև։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիահերձարանի աշխատակիցները ոչ թե իրենք իրենց կամքով են այդ գումարը պահանջում, այլ իրենց վերադասն է հայտնել, որ պարտադիր ամեն մի դիակի տեղափոխման համար պետք է 10 հազար դրամ մուծում կատարվի, ու այդ գումարից 1 լումա անգամ դի տեղափոխող բրիգադների աշխատակիցները չեն ստանում։
Երբ այդ որոշումը պարտադրվեց դիահերձարանի աշխատակիցներին՝ ի կատար ածել, շատ դեպքերում մահացածի հարազատներն արդեն անեկդոտ են հնարել կառավարության այդ «դարակազմիկ» որոշման համար՝ ասելով. «Սրանք մեռելից էլ են փող պոկում։ Հետո էլ ասում են, թե ապագա կա։ Եթե այդպես է ձեր ապագան, հաստատ այն ապագա չունի, մինչդեռ միլիոններով պարգևատրումեր եք անում։ Գոնե այդ ծառայությունը մի դարձրեք փող կպցնելու աղբյուր»։