Նուբարաշենի հոգեբուժարանի բժիշկները ամսական 120.000 դրամ են պահանջում հիվանդների հարազատներից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը ահազանգ է ստացել Նուբարաշենի հոգեբուժարանի հիվանդների հարազատներից, որ հոգեբուժարանների օպտիմալացման որոշումից հետո բժիշկները հիվանդների հարազատներից գումար են պահանջում՝ ասելով, թե այժմ նոր կարգ է գործում. Կա՛մ իրենց հիվանդին պետք է տանեն տուն, կա՛մ ամեն ամիս 120 հազար դրամ վճարեն նրան հոգեբուժարանում պահելու համար:
Սա այն դեպքում, երբ հոգեբուժարանում են հիմնականում հասարակության համար վտանգավոր հիվանդները:
Նշենք, որ Առողջապահության նախարարությունը հայտարարում էր, թե օպտիմալացման արդյունքում հիվանդները դուրս չեն հանվելու հոգեբուժարաններից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]