211652_close_icon
views-count464 դիտում article-date 20:15 12-12-2022

ԱԹՍ-ները՝ որպես ցեղասպանության գործիք. ԱՄՆ Վորչեսթերի համալսարանի փոխնախագահը հիշեցրեց 2020-ին Ադրբեջանի հարձակման մասին. Արմենպրես

ԱՄՆ Վորսչեսթերի պետական համալսարանի ակադեմիական հարցերով փոխնախագահ Հենրի Թերիոն Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում հիշեցրեց 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի նաև խաղաղ բնակչության ուղղությամբ ԱԹՍ-ների կիրառման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հենրի Թերիոն այս մասին խոսեց «Նորագույն տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման և հաշվետվողականության ջանքերն առաջ մղելու գործում» խորագրով պանելային նիստի շրջանակում իր առցանց ելույթում:

Թերիոն ընդգծեց, որ որոշ դեպքերում տեխնոլոգիական գործիքներն ազդում են այս կամ այն կողմի հավասարակշռության վրա: Բացի այդ, դժվար է պատկերացնել ԱԹՍ-ների կիրառումը՝ որպես թիրախային խմբերի կործանիչ գործիք: ԱԹՍ-ների կիրառմամբ երկու կողմերը կարող են ներգրավվել խաղաղ քաղաքացիական բնակչության  ոչնչացման մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր