211652_close_icon
views-count2157 դիտում article-date 14:23 17-08-2021

Դադարեք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա․ Թ․ Թովմասյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, երբ ԱԺ-ն քննարկում էր Սևանից ջրառ իրականացնելու նախագիծը

Ազգային ժողովը արտահերթ նիստով քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։  Մինչ նախագծի ներկայացումը ընդդիմադիր պատգամավորները առաջարկում էին քննարկման տևողությունը երկարացնել մինչև 3 ժամ, իսկ կառավարությունը 1 ժամ էր նախատեսել։ Ի վերջո «Իմ քայլը», հաշվի առնելով նախագծի հրատապությունը, առաջարկեց 2 ժամ նախատեսել, և այդ առաջարկն էլ ընդունվեց։

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ դրանով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մետր խորանարդ, ինչը անհրաժեշտ է հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մեղմելու համար։

«Գործող օրենքով`Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանվել է մինչև 170 մլն մ խորանարդ: Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում արձանագրվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար»,-ասաց նա։

Ընդդիմադիրները հետաքրքրվում էին, թե ինչու հիմա է ներկայացվել նախագիծը և ոչ թե նախորդ գումարման Ազգային ժողովում, և երբ են ունեցել տվյալները սակավաջրության մասին, և Կարեն Սարգսյանը պատասխանեց, որ հուլիսին ունեցել են տվյալները ներկայացրել են կառավարությանը, հետո հասկացել են, որ որոշակի ջրաքանակ ունեն և հիմա են եկել Ազգային ժողով եկել հավելյալ ջրառ իրականացնելու։

«Պատիվ ունեմ» դաշինքից Թագուհի Թովմասյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում ասված խոսքերը, որ՝ դադարեք Սևանա լճին վերաբերվել որպես ջրի տարա։ Կարեն Սարգսյանը նկատեց, որ Սևանը միշտ եղել է բոլոր կառավարությունների համար հնարավորություն՝ ջրառ իրականացնելու։ «Գյուղատնտեսության համար քանի դեռ չեն ստեղծվել այն այլընտրանքային աղբյուրները, որով կարողանալու ենք դեֆիցիտը լրացնել, մենք դիմելու ենք Սևանին»,–ասաց նա և նշեց, որ սակայն մշակված ծրագիրը իրականացնելու դեպքում այն ոռոգման համար Սևանին չեն դիմելու։

Նմանատիպ նյութեր