211652_close_icon
views-count1529 դիտում article-date 12:02 12-12-2022

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում և զարգացումներն Իրանում

Եվրամիության խորհուրդը՝ արտգործնախարարների մակարդակով, այսօր Բրյուսելում կքննարկի իրավիճակն Ուկրաինայում և զարգացումներն Իրանում, ինչպես նաև կարող է նոր սահմանափակող միջոցներ ձեռնարկել Մոսկվայի և Թեհրանի նկատմամբ։ Հաղորդում է «Ազատությունը»։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, անանուն մնալու պայմանով լրագրողներին հայտնելով նախարարական հանդիպման օրակարգը, հաստատել է, որ ԵՄ ԱԳ նախարարները կարող են ընդունել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ռուսական հրթիռակոծությունից ավերված Ուկրաինայի էներգետիկ համակարգին աջակցության ուղիները, ինչպես նաև սառեցված ռուսական ակտիվները և դրանց բռնագրավման հեռանկարները, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը:

Նմանատիպ նյութեր